Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2024թ․ երկկողմ ռազմական համագործակցության պլանը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նրա վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի երկկողմ հանդիպումը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության զարգացումը, մտքեր են փոխանակվել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման շուրջ, ինչպես նաև այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ ինչպես շատ այլ ոլորտներում՝ ռազմական ոլորտում նույնպես երկու երկրների հարաբերություններն ամրապնդվում և զարգանում են։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների նախարարները ստորագրել են Ադրբեջանի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունների միջև 2024 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության պլանը։

Հավելենք, որ Վրաստանի ՊՆ ղեկավարը Բաքվում է՝ մասնակցելու Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը։

Էմմա Չոբանյան