Քաղաքապետարանում տոքսիկ միջավայր է, վերջին միջադեպի 2-րդ սերիան կարող է լինել․ Վիկտոր Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Երևանի ավագանիում վերջերս տեղի ունեցած միջադեպն առիթ էր, որպեսզի երևան այնտեղ առկա ավելի խորքային խնդիրները։ Այսօր քաղաքապետարանում միջավայրը տոքսիկ է, ղեկավարությունը՝ թույլ։ Ավագանիում շատերը չեն հասկանում՝ որտեղ են գտնվում և ինչ մանդատ ունեն։ Հիմնական խնդիրը կառավարման մեջ է, քաղաքապետը շատ անելիք ունի, այլապես կարող ենք միջադեպի երկրորդ սերիան տեսնել՝ արդեն ներկուսակցական մակարդակում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով օրերս «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի և «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի միջև տեղի ունեցած լեզվակռվին, հրմշտոցին ու ծեծկռտուքին։

Նրա խոսքով՝ քաղաքապետը չպետք է վերևից նայի ավագանու անդամներին և միայն նիստը վարողի ֆունկցիա կատարի, փոխարենը պետք է փորձի լինել մոդերատոր և լիդեր։

«Առաջարկում են էթիկայի հանձնաժողով ձևավորել, բայց դա լուրջ չէ․ եթե կառույցների ղեկավարները չեն կարողանում ուժեղ ձեռքով կառավարել, հանձնաժողովն էլ չի օգնի։ Քաղաքապետը սպառնաց ձայնի իրավունքից զրկել, բայց մենք դեմոկրատական երկիր ենք, մեզ դա չի սազում»,- ասում է նա։

Վիկտոր Մնացականյանը շեշտում է՝ գնդակն այժմ իշխանության դաշտում է, ուստի իշխանության անդամները պետք է փոխվեն․ «Այլապես քաղաքական, սկզբունքային հարթությունից անցնում են տղայական, փողոցային, քրեական դաշտ․ քաղաքապետարանի շենքում խայտառակություն է տիրում։ Մարդիկ, որոնք այդ շենք չպետք է մտնեին, ավելի մեծ պաշտոններ են ստանում։ Նրանք փչացնում են պաշտոնյայի մոդելը, վաղը չէ՝ մյուս օրը մարդ կամաչի գնա, թաղապետ կամ քաղաքապետ աշխատի»։

Կենտրոնի նախկին թաղապետը խոսում է նաև երևանյան մի շարք խնդիրներից, օրինակ՝ Օպերայի շենքի շուրջը կատարվող շինարարությունից․ «Փոխում են Օպերայի դիմացի հատվածը, մայթը սարքում են բետոնից։ Երևանը քարի քաղաք է, սալիկներն ինչո՞ւ եք փոխում ասֆալտով»։

Մեր զրուցակիցը նկատում է՝ ավագանին պետք է կարգուկանոն բերի և արդյունավետ կառավարի․ «Ծանոթով քաղաքապետարան ընդունված պաշտոնյաներն օրեցօր խայտառակ են լինելու։ Այդպիսիք որդի պես ներսից ուտում են այս երկիրը։ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է գիտակցի, որ ընդհանուր չաթում նամակներ գրելով խնդիրներ չի լուծի, պետք է առերեսվի բոլորիս հետ և Երևանի շահերը պաշտպանի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան