Վլադիմիր Գասպարյանի գործով վկաները հայտարարեցին, որ իրենց անձնական, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով են գնացել գործուղումների

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով այսօր դատարան հրավիրված շտապօգնությունը եզրակացություն չտվեց այն մասին, որ Գասպարյանն ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, ուստի դատավոր Վարդգես Սարգսյանը շարունակեց գործի քննությունը։

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկից րոպեներ անց Գասպարյանի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան։
Այսօր դատական նիստին հետևելու համար դպրոցականներ էին եկել դատարան, ու թեև պաշտպանական կողմն առարկում էր՝ դատավորը նրանցից 16 տարին լրացածներին թույլատրեց ներկա գտնվել նիստին։

Դատական նիստին ցուցմունք տվեց Ոստիկանության ներքին աուդիտի վարչության երեք աշխատակից, որոնց աշխատանքի ընթացքում մեղադրյալ Վարդան Թունյանը եղել է ներքին աուդիտի վարչության պետը։ Վկաներից մեկը հստակ պատասխան չտվեց ոչ մի հարցի։

Վկայություններ տվեցին մյուս երկու անձինք։ Ինչպես վերջիններիս ցուցմունքներից պարզվեց, Ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում, այսպես ասած, ֆոնդ է եղել, որտեղ աշխատակիցները գումար են գցել։ Ինչպես վկաներն են հայտնում, ֆոնդի գումարը ուրախ կամ տխուր առթիների դեպքում օգտագործվել է։
Վկաներից Ա․Վ․-ն հայտնեց, որ գործուղումների համար ստացած գումարներից են տվել որպես ֆոնդի փող։ Այս վկան պատմեց նաև, որ 2015 թվականին իրեն ծառայողական մեքենա է ամրակցվել, որը, սակայն, երբեք իր մոտ չի եղել։ Վահրամ Ղազարյանը, որը եղել է Վարդան Թունյանի վարորդը, Ա․Վ․-ին ասել է, որ մեքենան ավտոտնակում կանգնած է։

Երկու վկայի ցուցմունքի համաձայն՝ իրենք իրենց անձնական մեքենաներով են գնացել գործուղումների և ստուգումների, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով։

Այսօրվա նիստն ավարտնեց, իսկ հաջորդը նոյեմբերի 30-ին է։

Արաքս Մամուլյան