Վարչապետն ընդունել է ԳԴՀ արտաքին հետախուզության ծառայության նախագահին
Քաղաքականություն
24.11.2023 | 13:06Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: