Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ մեկնարկել է կրթաթոշակի տրամադրման ծրագիրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ քոլեջների և բուհերի այն ուսանողների համար, որոնք այս պահին կրթության շարունակականության խնդիր ունեն:

«Նախարարությունն իրականացրել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից հավաքագրման աշխատանքներ. նույնականացվել են 1836 ուսանողների տվյալներ (1728՝ բակալավրի, 108՝ մագիստրոսական կրթական ծրագրով), որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 440 մլն դրամ:

Նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների թիվը կազմում է 2524 ուսանող, որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 402 մլն դրամ: Այսինքն՝ այս որոշմամբ լուծում ենք ֆինանսավորման խնդիրը և հատկացնում համապատասխան գումարները. կրթության կազմակերպման իմաստով գործընթացը մեկնարկել էր ավելի վաղ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը շեշտել է, որ եթե կլինեն այլ ուսանողներ, որոնք մինչ այս պահը ընդգրկված չեն կրթության գործընթացում, և հավելյալ տվյալներ ի հայտ կգան, ապա լրացուցիչ որոշում կկայացվի նաև նրանց մասով:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը հոգում է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների կրթության կազմակերպման ծախսերը. բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար:

«Կրթության կազմակերպման մասով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքիների համար հավելյալ ծախսերի կարիք չկա»,-ընդգծել է նախարարը: