Մեծապես գնահատում ենք Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը. գերմանացի պաշտոնյա

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենն արձանագրում է, որ Գերմանիայում բոլորը շատ լավ տեսնում են, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ բազմաթիվ ջանքեր են ներդրվել, Գերմանիան գնահատում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը:

Նիլս Աննենն այս մասին ասաց Երևանում անցկացված Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Նիլս Աննենը Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական շարժը գնահատեց դրական: «Բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում կառավարության մակարդակով: Բայց այս քննարկումներում ընդգրկված են նաև որոշ բիզնես ասոցիացիաներ Գերմանիայից: Բոլորը Գերմանիայում շատ լավ հասկանում և տեսնում են, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ բազմաթիվ ջանքեր են ներդրվել: Մենք Հայաստանում առաջընթաց ենք արձանագրել մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և հավելյալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ ձեռք բերվածը պահպանելու և էլ ավելի զարգացնելու նպատակով»,-ասաց նա:

Միջկառավարական բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Նիլս Աննենը համոզված են, որ միջին մասնագիտական կրթության, ուսուցման ոլորտում ներդրումները կապահովեն անհրաժեշտ աշխատուժը Հայաստանում՝ նշված ուղղություններով առաջխաղացում գրանցելու համար:

«Տարածաշրջանում կան մարտահրավերներ: Եվ տարածաշրջանում ընդհանուր միջավայրը հաշվի առնելով՝ թույլ տվեք ընդգծել, որ միջավայրի բարելավման ուղղությամբ ցանկացած ներդրում համապատասխանաբար տարածաշրջանում խնդիրների հաղթահարման միջոցով պետք է արվի: Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը, որը շատ հնարավորություններ կտա այս առումով: Մենք սա ևս մեկ անգամ կներկայացնենք գերմանական բիզնեսներին, և հուսով ենք, որ նրանք․ միջավայրը հաշվի առնելով․ կավելացնեն կամ կշարունակեն իրենց ներդրումները»,-ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև արդեն առկա գործարար կապերի ամրապնդումն ու նոր կապերի ստեղծումը իրենց գլխավոր գործառույթներից է:

«Այս տարի մի քանի հանդիպումներ են եղել: «Այդ թվում նաև սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Enterprise Armenia-ի (Ներդրումների աջակցման կենտրոն), Էկոնոմիկայի նախարարության և այլ կողմերի մասնակցությամբ մասնակցել է Ֆրանկֆուրտում կայացած խոշոր ներդրումային կոնֆերանսին: Հաջորդ փետրվարին մասնակցելու ենք Բեռլինում կայանալիք «Կանաչ շաբաթ» խոշոր գյուղատնտեսական ցուցահանդեսին, ներկայացնելու ենք մի քանի տասնյակ ընկերությունների և այդպես շարունակ»,-ասաց նախարարը:

Քերոբյանն առանձնակի նշեց գերմանական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աշխատանքը Հայաստանում: