Քաղաքաշինության կոմիտեում դիտարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման շրջանակում կատարված վերլուծության արդյունքները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին։ Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, հիմնադրամի փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանը:

Քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել տեղադիրքին, գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Ճարտարապետական կազմակերպության մասնագետները ներկայացրել են կատարած վերլուծության արդյունքները, որի համար հիմք են ծառայել ինչպես նախատեսվող տարածքի վերաբերյալ տվյալները, այնպես էլ միջազգային փորձը: Հաշվի են առնվել մշակութային առանձնահատկությունները և տարածքի բնական լանդշաֆտային պայմանները։ Կատարվել է նմանօրինակ համալիրների տարածքների ֆունկցիոնալ կազմակերպման և ծավալատարածական կառուցվածքների, նաև համաշխարհային հայտնի կառույցների և խոշորամասշտաբ օբյեկտների համեմատական վերլուծություն:

Մասնագետների խումբն ուսումնասիրել է ՀՀ գործող նորմատիվ իրավական փաստաթղթերը, կատարել տարածքների համամասնական վերլուծություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածքի նկատմամբ հատակագծային սահմանափակումների գնահատմանը։ Դիտարկվել են նաև Ակադեմիական քաղաքի կլաստերների միջև ֆունկցիոնալ կապերի ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող այլ հարցեր:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով: