Ալիևն ընդունել է Լեո Դոքերթիին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին Երևան այցից հետո մեկնել է Բաքու։ Նրան այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ Դոքերթին գոհունակություն է հայտնել իր այցի կապակցությամբ և ընդգծել, որ «հպարտ է երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ պատմությամբ»։ Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը դրական է վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում ցանկացած ներդրման և հպարտ է, որ երկար տարիներ շատ կարևոր քաղաքական, տնտեսական, առևտրային և էներգետիկ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի հետ։

Ըստ բրիտանացի նախարարի՝ «Ադրբեջանը Եվրոպա ոչ միայն էներգակիրների կարևոր մատակարար է, այլև կարևոր և պատասխանատու երկիր Հարավային Կովկասում»։

Ալիևն իր հերթին նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները սկսվել են էներգետիկայի ոլորտում համագործակցությունից, և որ BP-ի հետ երկար տարիներ համագործակցությունը եղել է արդյունավետ և հիմնված է փոխադարձ վստահության վրա։ Նա ասել է, որ տարիներ առաջ Ադրբեջանում BP-ի գործունեությունը կարևոր դեր է խաղացել երկրի տնտեսական զարգացման, ներդրումային նախագծերի իրականացման գործում, և որ ներկայում Ադրբեջանի ու BP-ի համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում թևակոխել է նոր փուլ։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևն ասել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա՝ հավելելով, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին»։ Նա նշել է, թե «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»։

Հավելենք, որ Հայաստան այցի շրջանակում Լեո Դոքերթին հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ու այլ պաշտոնյաների։ Նա Հայաստան էր ժամանել Անկարա այցից հետո։

Էմմա Չոբանյան