Գերեվարված արցախցի Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրել ու կալանավորել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Բաքուն շարունակում է գերեվարված արցախցիների նկատմամբ շինծու մեղադրանքներ առաջադրել։ Դեռևս օգոստոսի 1-ին Արցախում մոլորված ու ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին Բաքուն ևս ամիսներ անց որոշել է մեղադրանք ներկայացնել, իբր, «Խոջալուի ցեղասպանության» իրականացման մեջ։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, թե «քննչական գործողությունների ընթացքում Ռաշիդ Բեգլարյանը մանրամասն տեղեկություններ է հաղորդել կատարված հանցագործությունների մասին՝ հստակ նշելով այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ»։ Ըստ հաղորդագրության նա մեղադրվում է իբր՝ Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող«գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգում կատարելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, անօրինական զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու համար»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանն օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս էր եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

Էմմա Չոբանյան