3 մլրդ 262 մլն դրամ կհատկացվի մի շարք մարզպետարանների աշխատակազմերին՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Լուրեր

12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի n 2111-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար 3,262,245.0 հազար ՀՀ դրամ հատկացնել համապատասխան մարզպետարանների աշխատակազմերին։ Որոշման արդյունքում կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ. «Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում Ապարան խոշորացված համայնքի Երնջատափ, Ջրամբար, Արագած, Քուչակ, Արայի բնակավայրերի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, որոնք ավարտվել են։ Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գազիֆիկացում, որն 90%-ով արված է։ Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի, Աղձք, Արուճ, Ագարակ, Անտառուտ, Ավան, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուշի, Ուջան, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան և Օշական բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, ծրագիրն ընթացքի մեջ է և այս պահի դրությամբ 70%-ն է իրականացված։ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցում, ծրագիրն 90%-ով իրականացված է։ Թալին համայնքի Ծաղկասար, Մաստարա բնակավայրերի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում: Այս տարի ծրագիրն ավարտվել է։ Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան և Վեդի բնակավայրերի փողոցների ասֆալտապատում: Ծրագիրը 80%-ով արված է։ Արարատ համայնքի Երասխ բնակավայրում մարզադպրոցի կառուցում: Արված է աշխատանքների 70%-ը։ Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի գազաֆիկացում: Իրականացված են աշխատանքների 80%-ը։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Կոմիտասի 2ա, Խանջյան 26, 28, 62 և Շահումյան 22, 67 շենքերի տանիքների վերանորոգում: Կատարված է աշխատանքների 65 %-ը։ Արմավիրի մարզ Խոյ համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում: Ավարտված է ծրագիրը։ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի վերակառուցում: Ծրագիրն ավարտական փուլում է։ Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Շիրազի փողոցի 1 հասցեի մանկապարտեզի և Ջրարբի բնակավայրի Թումանյան փողոցի 14 հասցեի մանկապարտեզի բակի բարեկարգում: Արված է աշխատանքների 70 %-ը։ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում և նորոգում: Ավարտված է ծրագիրը։ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու նոր ջրագծի և կապտաժի կառուցում: Աշխատանքների 90 %-ը արված է։ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման աշխատանքներ: Աշխատանքների 75 %-ը արված է։ Լոռու մարզ, Տաշիր համայնքի Տաշիր, Լեռնահովիտ, Կաթնառատ, Սարատովկա բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով՝ 16,8 կմ է արված: Աշխատանքների 90 %-ը արված է։ Մենք նաև Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրում դպրոցի կառուցումն ենք ավարտել: Առաջիկայում մի հարմար առիթով կայցելենք անպայման և տեսնենք թե ինչպես են արվել աշխատանքները։ Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում: Ձեռք են բերվել մեքենաները։ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցի նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով արդիականացում, Գորկու, Իսակով, Գագարին, Միասնիկյան, Րաֆֆու, Գայի, Պարույր Սևակ, Վարդանանց, Տերյան, Աբովյան, Խանզադյան, Պուշկին փողոցների լուսավորության ցանցի կառուցում: Աշխատանքների 95 %-ն արված է։ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի տանիքի կապիտալ նորոգում և շենքի մասնակի նորոգում: 85 %-ով է արված աշխատանքը։ Ֆիոլետովո համայնքի կոյուղագծի կառուցում: 80 %-ով է արված աշխատանքը։ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում: 65 %-ով է արված աշխատանքը։ Փամբակ համայնքի Բազում բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի հիմնանորոգում՝ որպես մշակույթի կենտրոն: 95 %-ով է արված աշխատանքը։ Կոտայքի մարզ Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն բնակավայրի է․ Տոռոզյան և Շաս Սյուր Ռոնի փողոցների ասֆալտապատում: Աշխատանքի 98 %-ն արված է։ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 3-րդ, 9-րդ և 11-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ավարտված է ծրագիրը։ Նաիրի համայնքի Զովունի, Եղվարդ, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Զորավան և Բուժական բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ: 90 %-ը արված է աշխատանքի։ Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում և Շիրակացի փողոցի մայթի կառուցում: Ծրագիրը ավարտված է։ Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրեի փողոցային լուսավորության ցանցի կառուցում: Ծրագիրը ավարտված է։ Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների, Ախուրյան բնակավայրի Շահբազյան փողոցի ասֆալտապատում: Աշխատանքների 95 %-ը արված է։ Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի կոյուղագծերի և սեպտիկ հորի կառուցում: Ծրագիրը ավարտված է։ Կապան համայնքի Կապան բնակավայրի Հալիձոր թաղամասի թիվ 6, թիվ 8, թիվ 15 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ, Սպանդարյան փողոցի թիվ 7 և թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում խաղահրապարակների և մարզադաշտերի վերանորոգում ու հանգստյան գոտու կազմակերպում: Աշխատանքներն արված են 76 %-ով։ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավում: Ծրագիրն ավարտական փուլում է։ Վայոց ձորի մարզում Վայք համայնքի Բարձրունի բնակավայրի ոռոգման ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են։ Վայք համայնքի Գոմք բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են։ Ջերմուկ համայնքի Ջերմուկ և Կեչուտ բնակավայրերի գերեզմանատների բարեկարգում, Ջերմուկ բնակավայրի Ձախափնյակ 7 և 22 շենքերին կից աստիճանների հիմնանորոգում, Ջերմուկ համայնքի աղբամանների տեղակայման վայրերի բարեկարգում: Ծրագիրն ավարտված է։ Տավուշի մարզում Դիլիջան համայնքում տրանսպորտային երթուղիներն սպասարկելու համար 2 հատ ավտոբուսի ձեռքբերում: Ավտոբուսները ձեռք բերված են։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան, Գետափնյա, Շահումյան, Շամախյան փողոցների թվով 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 80 %-ը։ Դիլիջան համայնքի Հովք բնակավայրի 1-ին փողոցի տուֆապատում: Կատարված է աշխատանքների 85 %-ը։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի «Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում: Ծրագրի 80 %-ն է ավարտված։ Բերդ համայնքի Բերդ բնակավայրի կենտրոնական զբոսայգու և Մաշտոցի պողոտայի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգում, «Հերոսների պուրակ»-ի կառուցում, հարակից տարածքի բարեկարգում: Աշխատանքների 90 %-ը կատարված է։ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն, Զորական բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի և ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգերի կառուցում, աշխատանքները ավարտված են: Ընդհանուր առմամբ, կրկնեմ, 3 մլրդ 262 մլն դրամի աշխատանքներ ենք ֆինանսավորում»։