ԵՊՀ-ում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը․ նախարարը Ուսանողների միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։

Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կատարված ցավալի միջադեպը մեզ թույլ չի տալիս տոնական շնորհավորանքներով անդրադառնալ ուսանողների օրվան, սակայն օրվա խորհրդի ընդգծումը կարևոր է։

Սիրելի՛ ուսանողներ, ձեր առողջությունը մեզ համար ամենաթանկն է․ պետությունը բուհերի և կրթական համակարգի բոլոր շահակիցների առջև կրթության անվտանգության, անհրաժեշտ նորմերի պահպանման առաջնային պահանջ է դնում, որը հստակ շեշտադրված է մեր կողմից նախաձեռնված բարեփոխման բոլոր ծրագրերում։ Կրթական տարբեր մակարդակներում այսօր ակտիվորեն իրականացվող բարեփոխումները՝ սկսած բովանդակությունից մինչև ենթակառուցվածքների բարելավում, նպատակաուղղված են ձեր որակյալ կրթության ապահովմանը։

Հայաստանի բուհերն ու միջին մասնագիտական կրթական հաստատություններն այսօր համալրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներով, որոնք ևս Հայաստանի Հանրապետության անմիջական հոգածության ներքո են: Յուրաքանչյուրիս ջանքն ու ցանկությունը կարևոր են՝ մեր հայրենակիցներին օր առաջ ինտեգրելու, նրանց կրթական իրավունքը վերականգնելու և աջակցելու հարցում: Պետության կողմից նախատեսվող աջակցության ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար, լինելու են շարունակական։

Սիրելի՛ ուսանողներ, մենք պատրաստակամ ենք աջակցել ձեր նորարար նախաձեռնություններին, նպաստել, որ դեպի ձեր երազանքների իրականացում տանող ճանապարհը լինի հուսալի և լուսավոր։ Պետությունը նախաձեռնել է Ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծը, որի իրագործումը մեր բարձրագույն կրթության համակարգը հասցնելու է նոր մակարդակի։

Բազմաթիվ ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, և ձեր համառ ջանքերի, մասնագիտության նկատմամբ սիրո, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ պետության հետ ձեռք ձեռքի կառուցելու ենք ամուր և զարգացող հասարակություն՝ դիմակայելով ծանր մարտահրավերներին»։