Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Գոշավանք վանական համալիր
Քաղաքականություն
17.11.2023 | 10:28Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ առիթ է ունեցել ծանոթանալու Հայաստանի առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Դեսպանը նաև այցելեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցած տնտեսավարողների Դիլիջան խոշորացված համայնքում, մասնավորապես՝ «Հնոց» գաստրո-բակ ու «Ուտելի» հացի փուռ»,- ասված է հաղորդագրությունում։