Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել. Սամվել Մկրտչյանը՝ ԵՄ-ում

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր ելույթում Սամվել Մկրտչյանն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, որոնք լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում և ձևաչափի կենսունակության հարցում: Ընդգծվել է նոր իրողությունների պայմաններում ձևաչափի շրջանակներում համագործակցության բովանդակությունը հարստացնելու, ձեռքբերումները պահպանելու և մասնակից երկրների դիմադրողականությունն ամրապնդելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հայկական կողմն անդրադարձ էկատարել ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել։

Այս համատեքստում Սամվել Մկրտչյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու և այնտեղի հայ բնակչությանը բռնի ուժով տեղահանելու փաստը: