Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Իմ նպատակը ավագանու անդամ դառնալը չէր, մենք մասնակցում էինք ընտրություններին իշխանափոխության օրակարգով։ Հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու։ Ես հրաժարվում եմ մանդատից։ Մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։ Մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն։ Այն քաղաքացիները, ովքեր նույնիսկ մեզ ձայն չեն տվել կամ չեն մասնակցել ընտրություններին, նույնպես, ավագանիում ի դեմս «Մայր Հայաստան» խմբակցության՝ կտեսնեն իրենց պաշտպաններին», – ասել է Թևանյանը:

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարը հավելել է, որ նոր քաղաքական մշակույթ են փորձում ներմուծել․ «Նախընտրական փուլում շտաբ չենք ունեցել, ինքներս ենք քայլող նախընտրական շտաբի ֆունկցիա կատարել: Նոր մշակույթն այն է, որ մենք որոշել ենք հետընտրական շտաբներ բացեն, քաղաքացիների հետ ուղիղ շփման հնարավորություն ստեղծել»: