ՄԹ-ն կիսում է ՀՀ-ի հետ հարաբերությունների սերտացման հավակնությունը, որը խթանում է առևտրի և անվտանգության ոլորտներում կապերը․ Լեո Դոքերթի
Քաղաքականություն
15.11.2023 | 11:33ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Ուրախ էի Լոնդոնում հյուրընկալել Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսությունը։ Մենք կիսում ենք հարաբերությունների սերտացման հավակնությունը, որը խթանում է առևտրի և անվտանգության ոլորտներում կապերն ու սատարում մեր ժողովրդավարական արժեքներին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Նույն օրը տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։