Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:

ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից հանրային, հստակ հանձնառության արտահայտման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը, այդ հարցում խորհրդարանական շրջանակների դերը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, իրականացվող քայլերին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման շուրջ: