Այրել էր մեքենան ու հեռացել դեպքի վայրից. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նոյեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել բաժնի քրեական հետախույզներն ու փրկարարներ: Պարզվել է, որ այրվում է մասիսցի 36-ամյա տղամարդու «Հոնդա Ակորդը»․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվեց: Պարզվեց, որ նոյեմբերի 12-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մասիսի 32-ամյա մի բնակիչ, նախկինում ունեցած հարցերի համար վրեժխնդիր լինելու նպատակով, բենզինով փորձել էր այրել 36-ամյա համաքաղաքացու մեքենան:

Նոյեմբերի 13-ին բաժնի քրեական հետախույզները մեկնել են 32-ամյա տղամարդու բնակարան: Ոստիկաններին տեսնելով՝ նա ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, ապա մտել է լոգարան և ածելիով վնասել դաստակները: Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետև ձերբակալել են նրան ու տեղափոխել բաժին:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: