Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Polish Aid-ի շրջանակներում Տեղ համայնքում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականներին նյութական օգնություն է տրամադրվել։ Օգնության փոխանցումը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ. հայտնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից:

Ընդհանուր առմամբ խոսքը 49 ընտանիքի 189 անդամների մասին է, որոնցից 77-ը երեխաներ են: Օգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային և հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հագուստ: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է մի տաքացուցիչ, իսկ մնացածն՝ ըստ անդամակազմի:

Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ’ Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ:

Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունն է, որը գործունեություն է ծավալում զարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվել է այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից: Այժմ, երբ Լեհաստանը ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է դարձել զարգացմանն օգնելու դոնոր: