Մակունցը և Արամ Ա-ն քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր
Քաղաքականություն
12.11.2023 | 11:42Նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
«Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում: