«Ներդրվել են բոլոր ջանքերը՝ աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

Լուրեր

13.12.2025 | 12:27
Ըստ լեհական մամուլի՝ Երևանում «Լեգիայի» երկրպագուների վրա հարձակվել է Ռուսաստանից ժամանած կազմակերպված խումբ
13.12.2025 | 12:19
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ-ից մանրամասնում են
13.12.2025 | 11:40
ԵՄ 4 երկիր դեմ է Ուկրաինային ռուսական ակտիվների հաշվին վարկ տրամադրելու ծրագրին
13.12.2025 | 11:16
Վթարային ջրանջատում Շիրակում և Լոռիում
13.12.2025 | 11:04
Կիբեռհանցագործություններից մինչև վիզաների ազատականացում. Արփինե Սարգսյանի հանդիպումները Բրյուսելում
13.12.2025 | 10:52
Թուրքիայում երաշտի հետևանքով շուրջ 700 հսկայական փոսեր են առաջացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2025 | 10:33
Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ին
13.12.2025 | 10:19
Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր․ Ճանապարհային դեպատամենտ
13.12.2025 | 10:05
Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
13.12.2025 | 09:46
Պուտինին կալանավորելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորներին ՌԴ-ում հեռակա դատապարտել են
12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, միջազգային ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ շնորհավորելով նոյեմբերի 10-ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացած սամբոյի ԱԱ-ի բացման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարը սամբոյի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը նաև շնորհակալություն է հայտնել աշխարհի 2023 թվականի առաջնության անցկացումը Հայաստանին վստահելու համար:

«Առաջին օրը ցույց տվեց, որ բոլորը լրջորեն տրամադրված են պայքարի, և իսկապես շատ հետաքրքիր առաջնության ենք ականատես լինում: Վերջին երկու տարում սա արդեն երկրորդ խոշոր միջոցառումն է սամբո մարզաձևից, որ անցկացվում է մեր երկրում: Կարևոր ենք համարում սամբոյի միջազգային ֆեդերացիայի հետ մեր համագործակցության ակտիվ զարգացումը: Սա նախևառաջ նպաստում է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը մեր երկրում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հայ երեխաների շրջանում սամբոյի հանդեպ հետաքրքրությունն էականորեն աճել է:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ գործադրած ջանքերի և կազմակերպական աշխատանքների համար։

«Աշխարհի առաջնության կազմակերպման ու անցկացման հարցում բավականին մեծ աշխատանք է տարվել, որին ակտիվորեն մասնակցել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և մեր մյուս գործընկեր գերատեսչությունները»,- նշել նախարարը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային մրցաշարերի հյուրընկալումը մեր երկրում։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին շնորհավորել է սամբոյի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ և տեղեկացրել՝ Հայաստանի կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի պետական հոգածության ներքո օժանդակելու է նաև հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ գալիք տարվանից ամենամսյա ցկյանս անվանական թոշակ տրամադրելով:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աշխարհի առաջնությունն ըստ արժանվույն կազմակերպելու համար:

«Սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Իսկապես գնահատում ենք Հայաստանի կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ջանքերն այդ հարցում: Սա մեծ տոն է թե՛ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի և թե՛ Հայաստանի սպորտային հասարակության համար: Գիտեմ, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մինչև առաջնության մեկնարկն իրազեկման արշավներ է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում: Ուրախ ենք, որ 70 երկրի մասնակցություն է ապահովված աշխարհի այս առաջնությունում»,- նշել է Վասիլի Շեստակովը:

Նա գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները մրցումների պատշաճ անցկացման, ինչպես նաև մարզիկների կեցության և այլ հարցերի հետ կապված:

«Տարբեր երկրների ներկայացուցիչներից երեկվանից միայն դրական արձագանքներ եմ լսում բացման շքեղ արարողության և առհասարակ առաջնության կազմակերպական աշխատանքների վերաբերյալ։ Գիտեմ, որ Հայաստանում սամբոյի բավականին զարգացած դպրոց և լավ ավանդույթներ ունեք, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: Տեսնում եմ, որ մարզաձևի ավանդույթներն այստեղ ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում և նոր զարգացում են ապրում»,- ասել է Շեստակովը և հավելել, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան այժմ նկարահանում է անվանի մարզիկների մասին պատմող ֆիլմ, որում անդրադարձ է լինելու նաև հայազգի սամբիստներից մեկին:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկներ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո): Կարևորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկների համար ստեղծված հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Փախստականների հավաքականի ձևավորման անհրաժեշտություն այլևս չի լինի: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև կանանց ընդգրկվածությունը մարզաձևում՝ շեշտելով աշխարհի առաջնությունում երեկ բրոնզե մեդալ նվաճած Վարսիկ Գրիգորյանի հաջողությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ գործունեության առանձին ուղղություներից է սպորտում կանանց ներգրավվածության ապահովումն ու տարատեսակ մրցաշարերին նրանց մասնակցության համար հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված «Սամբոն՝ դպրոցներում» ծրագրի տեղայնացման, սամբո մարզաձևի տարածման ու զարգացման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարը միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչներին տեղեկացրել է, որ այս տարի ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվել են բանակային խաղերը: Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից նախատեսվում է մասնակից թիմերի քանակի ավելացում, ինչպես նաև բանակային խաղերում ներառված մարզաձևերի ընդլայնում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է հյուրերին՝ հույս հայտնելով, որ Երևանում ընթացող առաջնությունը պատմության մեջ կմնա ոչ միայն բացման տպավորիչ արարողությամբ և կազմակերպչական բարձր մակարդակով, այլև՝ հայ մարզիկների հաջող ելույթներով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը փաստել է, որ Հայաստանի հավաքականները նախապատրաստական փուլ են անցել, գտնվում են լավ մարզավիճակում և պատրաստ են մրցումներին:

Նշենք, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում օրերս կազմակերպել է նաև մրցավարական սեմինար, իսկ այսօր նախատեսված է Բիզնես ֆորումի անցկացում: Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանի հավաքականներն ԱԱ-ին ներկայացված են մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում՝ բոլոր քաշային կարգերում: