Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին, Բրյուսելում: Փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր:

«Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարեւորվում է նաեւ հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման առումով»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ փաստաթղթի կիրառմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ կհաստատվի ուղղակի կապ, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման եւ մեր երկրից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ստացել է դրական եզրակացություն: