Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր չընտրված Մանվել Շահվերդյանն այժմ էլ Վճռաբեկ Հակակոռուպցիոն դատարանի թեկնածու է

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որին Ազգային ժողովն օրեր առաջ չընտրեց որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, այժմ էլ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավորի թեկնածու է: Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ նոյեմբերի 8-ին, դռնփակ նիստում քննել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ հարցը և որոշել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել է Մանվել Շահվերդյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Սերգեյ Մարաբյանի թեկնածությունը։

Նշենք, որ Մանվել Շահվերդյանը հանրությանն առավել հայտնի է որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատավոր։

Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն է, որին, ըստ մամուլի հրապարակումների, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում էր դարձնել Վերաքննիչ քրեական դատարանի, այսպես ասած ստվերային նախագահ Մխիթար Պապոյանի փոխարեն, ինչպես նաև ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանի փոխարեն։ Մխիթարյանը նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննած դատավորներից է։ Մխիթարյանը Վերաքննիչ քրեական դատարանում, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշեց նրան կալանավորել։

Սերգեյ Մարաբյանը 2022 թվականի օգոստոսից Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներից մեկն է։

Արաքս Մամուլյան