Ոչ սթափ վարորդը փորձել էր կաշառել պարեկներին
Հասարակություն
08.11.2023 | 18:31Նոյեմբերի 6-ի ժամը 23.10-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում կաշառք տալու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 44-ամյա տղամարդու․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա «ԲՄՎ» մակնիշի մեքենան վարել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և այդ փաստը չարձանագրելու համար պարեկների մեքենան է դրել 20 000 դրամ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: