«Վանաձոր» և «Գորիս» ՔԿՀ-ներում արձանագրվել են հանձնուքի միջոցով արգելված իրի փոխանցման և ներնետման դեպքեր

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

2023թ․ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սահմանված կարգով զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Տ․-ի կողմից դատապարտյալ Ա․ Ս․-ի անվամբ բերված հանձնուքը. տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Արդյունքում՝ սպորտային պայուսակի փոքր գրպանում առկա գուլպաների միջից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Քաղաքացի Ն․ Տ․-ն բանավոր հայտարարել է, որ տեղյակ չէ հեռախոսից, և որ հանձնուքն իրեն է տվել դատապարտյալ Ա․ Ս․-ի կինը՝ վերջինիս փոխանցելու համար։

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, մինչ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալների՝ կացարանից դուրս գալը, զննության են ենթարկել հարակից տարածքը։ Զննության արդյունքում խոտածածկույթի վրայից՝ կացարանի հարևանությամբ, հայտնաբերվել է ներնետված կանաչ, պոլիէթիլենային տոպրակ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, որում առկա է եղել 2 բջջային հեռախոս։ Այլ արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։

Վերոգրյալ դեպքերի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում կազմվել են համապատասխան արձանագրություններ։