ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հանդիպման տեսուչն ու պատվիրակը կլինեն Հայաստանից
Նոյեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի A խմբի 4-րդ տուրի «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպումը:
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։
Նույն հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։