Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները

Լուրեր

11.12.2025 | 18:35
ՊԵԿ փոխնախագահը 10 անշարժ գույք է հայտարարագրել, որից 8-ը՝ նվիրատվություն
11.12.2025 | 18:24
Ուկրաինայում պաշտպանության ոլորտում 2,4 միլիոն դոլարի հափշտակություն է բացահայտվել
11.12.2025 | 18:19
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը՝ բրոնզե մեդալակիրներ
11.12.2025 | 18:15
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին թույլ են տվել տեղափոխել «Իզմիրլյան» ԲԿ
11.12.2025 | 18:08
Հայտնի են Հայաստանի Մ19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի B լիգայում
11.12.2025 | 18:00
ՔԿ-ն Արցախի ներկայացուցչությունից համակարգիչներ է առգրավել // Միքայել արքեպիսկոպոսը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2025 | 17:55
Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը ՊՆ աշխատակցին առաջարկել է ձևականորեն հողատարածք գնել և թանկ վերավաճառել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 17:51
Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերից հետո
11.12.2025 | 17:47
ԿԸՀ-ն ավագանու անդամին մանդատ է տրամադրել
11.12.2025 | 17:38
Հիմա դուք ուզում եք, որ ես ուրիշների նման ընդդիմադիրներին քննադատե՞մ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 17:37
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 901 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն
11.12.2025 | 17:33
Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրամոբիլի անմաքս քվոտա․ նախարար
11.12.2025 | 17:30
Ինչպես է ՊՆ-ի հողատարածքը վաճառվել «Տոյոտո Երևան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 17:22
Փորձել են այնպիսի բան հայտնաբերել, որ օգտագործեն Սամվել Կարապետյանի գործի շրջանակում. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 17:14
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ
Բոլորը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս մրցաշարը կազմակերպվել է բոլոր իրավիճակներում առաջ ընթանելու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու, մեր հաստատակամությունը վերահաստատելու մղումով: Մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակը ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է: Ուզում ենք այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել քաղաքացիների համար՝ զբաղվելու սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: Մեր նպատակը, սկսած կրթական համակարգից, թե՛ մտքով, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ուժեղ անհատ՝ հետևաբար նաև ուժեղ հանրություն ունենալն է: Ամեն ինչ անելու ենք տարեցտարի մրցաշարն ավելի գրավիչ և մասսայական դարձնելու համար»: Վարչապետն ընդգծել է նաև, որ շարունակական աշխատանքներ են իրականացվում սպորտի տարբեր ոլորտները զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ այս մրցաշարով եզրափակվում է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը: Դրանք բոլորն էլ, ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ, անցել են շատ բարձր մակարդակով. «Չնայած դժվար պայմաններին՝ աննախադեպ մասնակցություն ունեցանք հատկապես դպրոցահասակների շրջանում, որոնց թիվը գրեթե երեք անգամ ավելի էր, քան անցած տարի: Սա նպաստելու է նաև երեխաների թիմային մտածելակերպի ձևավորմանը: Մրցաշարը միջազգային է, և մասնակցել են նաև օտարերկրա քաղաքացիները: Վստահաբար կարող ենք ասել՝ մրցաշարն իսկապես կայացած է»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ այս պահի դրությամբ ՀՀ պատանիները, երիտասարդները և մեծահասակները աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում, գավաթների խաղարկություններում նվաճել են 392 մեդալ: Ակնկալվում է, որ առաջիկայում սպասվող առաջնություններում մեդալների թիվը կհատի 400-ի սահմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:

1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել են 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել են Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել են 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը:

Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Անի Ներսիսյանը՝ Լեռնային Ղարաբաղից, որը բնակվում է Վանաձորում, իսկ երրորդ տեղը գրավել է Անահիտ Մարգարյանը՝ Աշոցքից:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց: Հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Սաղյանը, իսկ երրորդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթող ճանաչված մասնակիցներին: Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը:

Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Ալավերդյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է արցախցի Լիլիթ Հարությունյանը՝ կրկին Վանաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Ռոման Ալեքսանյանը: Այս անվանակարգում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

18-40 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Կատյա Գալստյանը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառա Ստայցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իրինա Պողոսյանը: Այս խմբում ևս մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դմիտրի Կորոլևը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 60-ամյա Սիլվարդ Բաղյանին և Աշոտ Բալագյոզյանին՝ 78 տարեկան:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50 հազարական դրամ մրցանակ: