Հոկտեմբերի 31-ին դեսպան Մակունցը հանդիպել է Արիզոնայի պետական համալսարանի Մքքեյն ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Էվելին Ֆարկասին․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումները, ընդգծել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Դեսպանը և դոկտոր Ֆարկասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման գործում Միացյալ Նահանգների կենսական դերի վերաբերյալ։