ԵԽ ազգային փոքրամասնությունների կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ադրբեջան․ նաև Ղարաբաղի վերաբերյալ հարցեր են բարձրացվել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի պատվիրակությունը հոկտեմբերի 23-27-ը եղել է Ադրբեջանում: Այն գնահատելու է ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը, ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ սա կոմիտեի ներկայացուցիչիների հինգերորդ այցն է Ադրբեջան։ Նրանք Բաքվում, Լենքորանում, Գուբայում և Խինալիգում հանդիպումներ են ունեցել իշխանությունների, քաղաքացիական հասարակության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Շրջանակային կոնվենցիայի իրականացումը։

Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատվիրակությունը հարցեր է բարձրացրել նաև Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Այցը տեղի է ունեցել խորհրդատվական կոմիտեի կողմից Ադրբեջանում Շրջանակային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հինգերորդ եզրակացության նախապատրաստման համատեքստում։ Ակնկալվում է, որ այն ընդունվելու է 2024 թվականին։

Ադրբեջանի վերաբերյալ ԵԽ խորհրդատվական կոմիտեի նախորդ եզրակացությունը հրապարակվել է 2019 թվականի փետրվարին։

Էմմա Չոբանյան