Այն արցախցիները, որոնց բանկային հաշիվներին կլինեն բավականաչափ խնայողություններ, նոյեմբերի և դեկտեմբերի՝ նոր ծրագրով նախատեսված 50,000-ական դրամները չեն ստանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Ներկայացվել են նաև պարզաբանումներ սոցիալական տարբեր հարթակներով ստացված որոշ հարցերի վերաբերյալ: «Մեկ կարևոր նկատառում՝ այսօր առավոտից Աշխատանքի և սոցիալական հարցերի 114 թեժ գծի համարին ստացվել են բազմաթիվ զանգեր այն մասին, որ 100 հազարական միանվագ դրամների վճարումները դադարեցվել են: Ի պատասխան՝ ուզում ենք տեղեկացնել, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Շուրջ 95 հազար անձի գումարներն արդեն վճարվել են, մյուս դիմումներն այս պահին գտնվում են մշակման և ուսումնասիրման փուլում: Հիշեցնեմ, որ այդ տվյալները լրացվում են dimum.ssa.am հարթակում: Խուճապի մատնվել պետք չէ, գործընթացը շարունակական բնույթ է կրում և հետագա վճարումները նույնպես կիրականացվեն»,- Կառավարության մամուլի ծառայւթյան փոխանցմամբ՝ ասել է Նազելի Բաղդասարյանը:

Ներկայացվել են նաև Առողջապահության նախարարությունից ստացված տվյալները, որոնց համաձայն՝ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 150 է: Նրանցից 24-ի վիճակը ծանր է, 11-ինը` ծայրահեղ ծանր:Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 42 հազար հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Նրանցից 333-ը հղիներ են:

ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 23-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 16 363 երեխա, այդ թվում Երևանում՝ 4860, Կոտայքի մարզում՝ 2895, Արարատում՝ 2083, Արմավիրում՝ 2122, Լոռիում՝ 916, Գեղարքունիքում՝ 742, Արագածոտնում՝ 729, Շիրակում՝ 631, Սյունիքում՝ 586, Տավուշում՝ 478, Վայոց ձորում՝ 321:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ միանվագ դրամական աջակցություն ստացած 95200 բռնի տեղահանվածներից 24 հազարը երեխաներ են, 71200-ը՝ մեծահասակներ: Ըստ փոխվարչապետի՝ տվյալների մշակումը շարունակվում է, և աշխատանքների վերջնականացման արդյունքում վճարումները կկատարվեն:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ բացի 100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից, մինչև տարեվերջ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն: «Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բոլոր բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան 50-հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս դեպքում մենք որոշ փոփոխություն ենք կատարել ձևաչափում այն իմաստով, որը բխում է աջակցության բովանդակությունից: Հիմնականում նորից շահառուներ կհանդիսանան նրանք, ովքեր ստացել են նախորդ 100 հազարական դրամների աջակցությունը: Այս դեպքում շահառու կհանդիսանան նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի: Բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, որոնց բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ»,- ասել է փոխվարչապետը:

Անդրադառնալով այն արձագանքներին, որոնց համաձայն այդ տվյալները բանկային գաղտնիք են հանդիսանում՝ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Այստեղ որևէ հակասություն չկա և ամեն ինչ իրականացվելու է օրենքի սահմաններում: Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն, ինչպես օրենքն է պահանջում: Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախապես գրանցման համակարգ: Երբ Կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ կտեսնեն և իրենց համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն հանդիսանում»:

Նա պարզաբանել է, որ ոչ թե տվյալների հասանելիությունը տրամադրվելու է այն կառույցներին, որոնք պետք է նույնականացում իրականացնեն վճարումները կատարելուց առաջ, այլ ՀՀ կենտրոնական բանկն իր իրավասությունների սահմաններում դիմումների ստուգում կիրականացնի և Կառավարությանը կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են հանդիսանալու տվյալ միջոցառման շրջանակում։

Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ծրագրի շահառու կդառնան նաև աշխատանք գտած քաղաքացիները և հույս է հայտնել, որ երկու ամիս հետո հիմնական աշխատանքային տարիքում գտնվող անձինք իրենց առաջնային անհրաժեշտության ծախսերը կկարողանան հոգալ և հունվարից այդ աջակցության ծրագրի կարիքը չեն ունենա։ Ինչ վերաբերում է անչափահասներին, կենսաթոշակառուներին և այլ սոցիալական այլ խմբերն համար նախատեսվող աջակցության հետագա ծրագրերին, ապա դրանց վերաբերյալ տարեվերջին պարզաբանումներ կլինեն: «Իհարկե, աջակցության որոշ ծրագրեր կշարունակվեն, որոնք հիմնականում համահունչ կլինեն ՀՀ-ում համանման վիճակում գտնվող մարդկանց ցուցաբերվող աջակցությանը»,-ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ այս ծրագիրն էլ ներառյալ, Կառավարությունը 53 մլրդ դրամ է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերին: