Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

05.10.2026 | 14:35
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Բոլորը

Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին նախօրեին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության «Գոյթեփե» սահմանապահ ջոկատի՝ Յարդըմլի շրջանի Օստայր գյուղի մոտակայքում, գրանցվել է Իրանից երկու անհայտ անձի կողմից թմրանյութի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպք, որը կասեցվել է սահմանապահ ծառայության կողմից։

Նշվում է, որ սահմանախախտները հրազենից կրակ են բացել և փորձել փախուստի դիմել։ Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ի վերջո, զինաթափել սահմանախախտներին։

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները Իրանի քաղաքացիներ են՝ Իբրահիմզադե Ջանալին (ծնված 1986 թ.) և Սիյամեք Ֆարզին (ծնված 2003 թ.)։ Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել է 9 կգ 55 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ։

Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են։

Էմմա Չոբանյան