Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպացրած լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Տավուշի մարզի մի շարք գյուղերի որոշ հատվածներ, ինչպես նաև Արծվաշենը, որոնք մտնում են ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարություններն որակել է որպես «խեղաթյուրող ու մանիպուլյատիվ»։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե, իբր, Հայաստանն առանց պատճառի խուսափում է տարբեր հարթակներում մասնակցությունից, այն դեպքում երբ հենց ադրբեջանական կողմն է հրաժարվել Գրանադայում օրերս կայացած հանդիպմանը մասնակցելուց։

«Հայաստանի այն պնդումները, թե, իբր, Ադրբեջանը գրավել է հայկական որոշ գյուղեր, բացարձակ սուտ են։ Սրանով նա ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ և կոտորածներ է իրականացրել այնտեղի բնակչության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն, որը չի կատարում տարբեր հարթակներում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պնդում է, թե սահմանազատման համար հայկական կողմի մատնանշած 1975 թ-ի քարտեզը «գոյություն չունի»։