«Էրեբունի» ԲԿ-ի ավտոկայանատեղիում կանգնեցրած մեքենան գտել են ջարդված և կողոպտված վիճակում․ քաղաքացին ահազանգում է

Լուրեր

13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Հեղինե Սուքիասյանը պատմեց, որ օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիվանդի այցելության գնալն իրենց համար դարձել է մեծ պատմություն։ Մեքենանան հիվանդանոցի ավտոկայանատեղիում կանգնեցնելուց, հիվանդին այցելելուց հետո, ընկերուհիներով վերադարձել են մեքենան ջարդված, կողոպտված վիճակում են գտել․ «Այցելության գնացել ենք իմ սեփական «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայով, և մեքենան կայանել հենց բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում։ Մեքենայի մեջ ենք թողել 2 պայուսակ՝ արժեքավոր իրերով և կարևոր փաստաթղթերով։ Ժամը 21։30-ի սահմաններում վերադարձել ենք մեքենայի մոտ և հայտնաբերել վերջինիս ապակին ջարդած վիճակում, իսկ պայուսակները՝ գողացված։ Անմիջապես, դիմելով ոստիկանություն, առաջին իսկ պահից բախվել ենք ոստիկանության անտարբերությանն ու գործի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ մոտեցմանը, ինչը մեր առանց այն էլ ծանր հոգեկան վիճակն է՛լ ավելի բարդացրեց։ Նախ, ոստիկանները ժամանեցին դեպքի վայր զանգից ուղիղ 35 րոպե հետո, մեքենայի վրայից մատնահետքեր չվերցրին՝ մեկնաբանելով, որ մատնահետքերի քանակը շատ է, այս պարագայում որևէ բան պարզել չի լինի»,- պատմեց նա։

Սուքիասյանը նաև ասաց, որ ոստիկանական բաժանմունքում կրած վնասի չափը հաշվարկելու, արձանագրելու պահին, ոստիկանության աշխատակիցն իրենց ասել է «նենց եք գները հաշվում կարծես հեսա հետ ենք տալու»։ Նա դժգոհեց նաև, որ «Էրեբունի» ԲԿ-ի աշխատակիցների վերաբերմունքից, ասաց, որ ժամեր շարունակ քաշքշուկի մեջ է եղել մինչև հաջողվել է կապ հաստատել հիվանդանոցի փոխտնօրենի հետ, որը հորդորել է դիմել ոստիկանություն,՝ասելով, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում։

Քաղաքացին ասում է, որ սա վտանգ է նաև մյուսների համար, ովքեր բանից անտեղյակ կարող են մեքենան կանգնեցնել գնալ, իսկ վերադարձին էլ գտնել այն կողոպտված վիճակում և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրի։ Ասաց, որ իրեն ասել են, թե նման դեպքերն այդ տարածքում շատ են լինում։

Խնդրի մասին արդեն ահազանգել է ոստիկանապետին, դիմել է Առողջապահության նախարարությանը, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։ Էրեբունի ԲԿ-ի անվտանգության պետ Էդիկ Եփրեմյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Էրեբունու ոստիկանությունը տեսանյութերը վերցրել է իրենցից: «Դա հատուկ պաշտոնական գրությունով դիմում են մեզ, գալիս են մակագրում և համակարգիչներից վերցնում են անհրաժեշտ տեսանյութերը»,- ասաց Եփրեմյանը, իսկ հարցին, թե հաճախ են նմանատիպ դեպքեր այդտեղ գրանցվում, պատասխանեց, որ ոչ։

Դիմեցինք նաև Ոստիկանություն, որտեղից ասացին․ «Ահազանգը ստացել ենք, օպերատիվ խումբը մեկնել է, դեպքն արձանագրվել է։ Բոլոր հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում»։

Լիլիթ Շաբոյան