Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով լուրջ դեր են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար. Վարդանյան

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Չափազանց կարևորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բազմակողմ և բազմավեկտոր զարգացումը: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում: Գերմանիան մեզ համար նաև դաշնային կառավարման լավագույն օրինակներից մեկն է, և մենք չափազանց կարևորում ենք նաև համագործակցությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և Գերմանիայի երկրամասերի միջև: Սաքսոնիա-Անհալթ երկրամասը, հասակակից լինելով ՀՀ-ին, կարևոր դերակատարում ունի Հայաստանի և Գերմանիայի տնտեսվարողների միջև զարգացման գործում. ողջունելով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որին մասնակցել են նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները:

«Մենք պատիվ ենք ունեցել լինել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում և Հայաստանի մշակութային օրերի շրջանակում ներկայացնել Հայաստանը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Դանիել Շտուրմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ գործընկերությունը միայն թղթի վրա չէ գրված: «Մենք երեկ արդեն եղել ենք Արմավիրի մարզում, այցելել Արմավիրի դպրոցներից մեկը, որտեղ գերմաներենի ուսուցման մակարդակը շատ բարձր է: Հանդիպել և զրուցել ենք Արմավիրի մարզպետի հետ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, նշելով, որ գնահատելի է այն, որ յուրաքանչյուր երկրի տարածքային համաչափ զարգացման շրջանակում երկրամասերի հարաբերություններն են զարգանում: Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին, որ այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի կողքին են: Սեյրան Օհանյանը, խոսելով տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու հանգամանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ վերջին շրջանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի կողմից արված մի շարք հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ լուրջ դերակատարություն են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 2 մլն եվրո հատկացնելու համար:

«Գերմանիան չափազանց բալանսավորված դիրքորոշում ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ: Սակայն այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ունենալ բալանսավորված դիրքորոշում, նշանակում է բալանսավորել ագրեսորին զոհի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով. «Մեր խնդրանքն է հնարավորինս դաշնային մակարդակով փորձել սատարել հայ ժողովրդավարական արժեքները և միջազգային իրավունքի հիման վրա հայ ժողովրդի ներկայացրած արդար պահանջները»:

Զարուհի Բաթոյանը շեշտել է Գերմանիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման շրջանակում՝ նշելով, որ հայ ժողովուրդը փխրուն հարաբերական խաղաղության պայմաններում անգամ բարձր է գնահատում այդ գործոնը:

Կողմերը քննարկել են նաև կրթությանը, մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: