Պուտինը հայտարարել է նոր սկզբունքների հիման վրա սպառազինության մշակման մասին

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք է մշակում նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա։

«Եթե նայեք անվտանգության ոլորտին, ապա նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքերը մոտակա պատմական ապագայում կապահովեն ցանկացած երկրի անվտանգությունը: Մենք դա շատ լավ հասկանում ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) առանցքային նստաշրջաններում ելույթ ունենալիս, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

ՌԴ նախագահը չի հստակեցրել, թե ինչ զինատեսակի մասին է խոսքը։ ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքերը ներառում են որակապես նոր կամ նախկինում չօգտագործված տեխնոլոգիաների և գործառնական սկզբունքների կիրառում։ Այս տեսակի զենքերի շարքին են դասվում, օրինակ, լազերային, ինֆրաձայնային և ռադիոհաճախականության զենքերը:

2018 թվականի մարտին Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձի զգալի մասը նվիրել էր ռուսական նոր զինատեսակների ներկայացմանը։ Այնուհետև նա, մասնավորապես, խոսել էր «Սարմատ» հրթիռի և «Կինժալ» գերձայնային համալիրի, միջմայրցամաքային հեռահարության ստորջրյա անօդաչու թռչող սարքերի և միջուկային էներգիայի սարքավորմամբ հագեցած նոր թևավոր հրթիռի մասին, որը կունենա ազդեցության անսահմանափակ շառավիղ ու թռիչքի անկանխատեսելի հետագիծ։ Այս զինատեսակների մի մասն արդեն գործարկվել է, մնացածը, ըստ պաշտոնական տվյալների, դեռ մշակման փուլում է։