Լեհաստանը 10 հազար զինվորականի է կենտրոնացրել Բելառուսի հետ սահմանին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Բելառուսի հետ Լեհաստանի սահմանին ավելի քան 10 հազար զինվորական է կենտրոնացված։ Լեհական ռադիոյին տված հարցազրույցում այս մասին ասել է Լեհաստանի ՆԳ փոխնախարար Մաչեյ Վոնշիկը։ Միաժամանակ, նա նշել է, որ լեհ-բելառուսական սահմանը «միանշանակ ավելի հանգիստ է դարձել», փոխանցում է Կոմերսանտը։

«Մենք մեծապես ամրացրել ենք սահմանը։ Բացի մեր կառուցած պարսպից, որը մեծ նշանակություն ունի, բացի պարագծից, որը մեզ չափազանց շատ է օգնում, այնտեղ կա 10 հազար զինվոր, որոնցից 6 հազարը ճամբարում են, իսկ 4 հազարը՝ ուղիղ սահմանին։ Բացի այդ, կան 5 հազար սահմանապահներ և գրեթե հազար ոստիկաններ»,- ասել է Վոնշիկը:

Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալը նաև նշել է, որ «սահմանին ճնշումն իսկապես նվազել է»։ Սակայն դա, ըստ պաշտոնյանի, չի նշանակում, որ «ինչ-որ բան չի կարող լինել»։

«Ժամանակ առ ժամանակ մեր պարեկներին քարերով ու փայտերով են հարվածում»,- ասել է նա։

2021 թվականի ամռանը Լեհաստանի և Բելառուսի սահմանին մի քանի հազար միգրանտ էր կուտակվել, որոնք ցանկանում էին մտնել Եվրամիություն։ Վարշավան Մինսկին մեղադրել է միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ։ Բելառուսի իշխանությունները հերքում են մեղադրանքները։