Մենք շատ մարդկանց ենք կորցրել․ երջանիկ ավարտ չի լինի. Զելենսկին՝ հակահարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջման հնարավորությունը՝ հայտարարելով, որ պատերազմը «երջանիկ ավարտ» չի ունենա։

Պատասխանելով խաղաղ բանակցությունների և Մոսկվայի հետ փոխզիջման հասնելու մասին կոչերին՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ինքը պատրաստ չէ փոխզիջումների։ Նա այլ երկրների օրինակներ է բերել, որոնք տուժել են ՌԴ ռազմական ագրեսիայից։

«Դուք Պուտինի կողմից այլ հարցերում փոխզիջում տեսե՞լ եք։ Վրաստանի, Մոլդովայի հետ»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև հիշեցրել է «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը ապստամբությունից երկու ամիս անց։ Զելենսկիի խոսքով՝ Պրիգոժինին սպանել են՝ չնայած նրան տրված խոստումներին ու անվտանգության երաշխիքներին։

«Երբ ուզում ես որևէ մեկի հետ փոխզիջման գնալ կամ երկխոսել, չես կարող դա անել ստախոսի հետ»,- ասել է նա։

«Պուտինը ցանկանում է տիրել մեր ամբողջ երկրին, քանդել մեր ընտանիքներն ու տները: Նա հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի նահանջի, չի լքի իր հողը։ Մենք դա երբեք չենք անի։ Ահա թե ինչու է նա կարծում, որ պետք է սպանի մեզ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Մեկնաբանելով Ուկրաինայի հակահարձակումը՝ Զելենսկին ասել է. «Մենք բոլորս ցանկանում ենք հասնել հաջողության և ունենալ երջանիկ ավարտ: Բայց սա երջանիկ ավարտով ֆիլմ չէ, մենք երջանիկ ավարտ չենք ունենա։ Մենք շատ մարդկանց ենք կորցրել, երջանիկ ավարտ չի լինի։ Մենք պետք է դա ընդունենք»: