Կիմ Չեն Ընին սպասում են Հեռավոր Արևելքում․ Պուտինը մեկնել է Վլադիվոստոկ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին մոտ օրերս սպասում են Հեռավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով «մի քանի աղբյուրների»։

Ավելի վաղ արևմտյան մամուլը գրել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմի համար զենքի մատակարարման հարցը։

«Հեռավոր Արևելքի դաշնային շրջանի բաղկացուցիչ միավորներից մեկի» կառավարությունում «Ինտերֆաքս»-ի զրուցակիցն ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «մոտ ապագայում կարող է այցելել տարածաշրջան»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեկ այլ տարածաշրջանային կառավարությունում գործակալության աղբյուրը հաստատել է, որ նման նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում։

«Մենք վաղուց էինք պատրաստվում Կիմ Չեն Ընի այցին»,- ասել է նա։

Պուտինն իր այցը Վլադիվոստոկ սկսում է երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին։ Երեքշաբթի նա կմասնակցի ֆորումին:

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը կգա Վլադիվոստոկ՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու՝ քննարկելու ԿԺԴՀ-ից հրետանային արկերի և հակատանկային հրթիռների մատակարարումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Սպիտակ տունն ու ԱՄՆ Պետքարտուղարությունը Հյուսիսային Կորեային կոչ են արել չօգնել Ռուսաստանին զինամթերքով։