ԱՄՆ-ը մանրամասներ է հայտնել Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժություններից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարությունը մանրամասներ է ներկայացրել «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններից։

Մասնավորապես, հաղորդվում է, որ 85 ամերիկացի զինվորականներ 175 հայ զինվորականների հետ վարժանքներ են անցկացնելու սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner խաղաղապահ զորավարժությունների ընթացքում: 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները, Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորականներն ուսումնավարժանքներն անցկացնելու են Երևանի մերձակայքում գտնվող ուսումնական տարածքներում։

«Eagle Partner-ը կենսական հնարավորություն է մեր երկու երկրների զինվորականների համար՝ մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար։ Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է  ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Օ’Դոնելը։

Նշվում է, որ Պաշտպանության դեպարտամենտի Պետական գործընկերության ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիան Հայաստանի հետ պետական գործընկերություն ունի 2003 թվականից:

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը  Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Էմմա Չոբանյան