Օտարերկրյա պետությունների ղեկավարները չեն մասնակցի ՌԴ-ում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումին

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

Սեպտեմբերի 12-ին ՌԴ-ում նախանշված Արևելյան տնտեսական ֆորումին (ВЭФ) ամենաբարձր մակարդակով օտարերկրյա մասնակիցները կլինեն Լաոսից և Չինաստանից: Պրիմորիեի կառավարության ղեկավար Վերա Շչերբինան հայտնել է, որ Վլադիվոստոկ կժամանեն Լաոսի փոխնախագահ Պանի Յաթոտուն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Չժան Գուոցինը, գրում է Կոմերսանտը:

«Մենք հյուրեր ենք սպասում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, Լաոսից, Մյանմարից, Վիետնամից և Ֆիլիպիններից։ Կլինեն Բելառուսը, Ղազախստանը, Մոնղոլիան, Սինգապուրը»,- ասել է Շչերբինան։

Ֆորումի մասնակիցների թվում նշված են ներկայացուցիչներ Հյուսիսային Կորեայից։

Ըստ Պրիմորիեի իշխանությունների՝ Մյանմարի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար, գեներալ Մյա Թուն Ուն։ Հնդկաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սինգապուրի և Ֆիլիպինների պատվիրակությունները կգլխավորեն այդ երկրների դեսպանները Ռուսաստանի Դաշնությունում։ Վիետնամի և ԿԺԴՀ-ի պատվիրակությունների ներկայացվածության մակարդակի մասին ոչինչ չի նշվում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին կմասնակցի տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ «հետաքրքիր քննարկում է ակնկալում»: