Ալիևը Բաքվում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախարարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվում  տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների հարցերով նախարարների երկրորդ հանդիպումը։ Նախարարներին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը մասնակցող երկրների թվում է նաև Հյուսիսային Կիպրոսը։

«Այսօր առաջին անգամ մեր շարքերում ներկա է Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը։ Ես ուզում եմ հատկապես ողջունել Հյուսիսային Կիպրոսի մեր թյուրք եղբայրներին։ Նախարարն այստեղ ներկայացված է դիտորդի կարգավիճակով, բայց, միաժամանակ, սեփական դրոշով։ Իհարկե, մեր միջոցառմանը պետք է և կծածանվի նաև Հյուսիսային Կիպրոսի դրոշը»,-հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները հաշվի առնելով փորձագետները  չեն բացառում Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական ճանաչումը։ Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն բավական սերտ կապեր է հաստատել Թուրքիայի կողմից վերահսկվող Հյուսիսային Կիպրոսի հետ։ Նախորդ տարի էլ թուրքական Քոնիա քաղաքում տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հանդիպումը, իսկ 2021-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր Հյուսիսային Կիպրոս։

Էմմա Չոբանյան