Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային սպառված ուրանով արկեր մատակարարելու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային օգնության հերթական փաթեթ տրամադրելու մասին։ Ի թիվս այլնի, այն կներառի ամերիկյան Abrams տանկերի սպառված ուրանի արկեր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի Կիև ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգին։

Բլինքենն ասել է, որ ամերիկյան օգնությունը պետք է օգնի ուկրաինական հակահարձակմանը:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում [Զինված ուժերի] շարունակվող հակահարձակման մեջ առաջընթացն արագացել է։ Այս նոր փաթեթը կօգնի պահպանել դրա թափը և հետագայում աջակցել դրան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ուկրաինային սպառված ուրանով ամերիկյան արկերի հատկացման մասին տեղեկությունը հաստատվում է Պենտագոնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Դրանք կուղարկվեն որպես ԱՄՆ ռազմական օգնության հերթական տրանշի մաս՝ 175 մլն դոլարի չափով։ Այն կներառի հավելյալ զինամթերք HIMARS հրթիռային համակարգերի համար, սարքավորումներ հակաօդային պաշտպանության համակարգերի, Javelin և AT-4 հակատանկային համակարգերի, ինչպես նաև 120 մմ-ոց սպառված ուրանի ականներ՝ Abrams տանկերի համար:

Մարտին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Ուկրաինա կուղարկի սպառված ուրան պարունակող բրիտանական Challenger-2 տանկերի զինամթերք։ Այս հայտարարությունն առաջացրել է Ռուսաստանի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի չափազանց կոշտ արձագանքը։

Ուկրաինային սպառված ուրանով արկեր մատակարարելու՝ Մեծ Բրիտանիայի որոշումը Պուտինը պատճառ է համարել, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք տեղակայի Բելառուսում։