Քաղաքացին փորձել է առանց ՀՀ ժամանելու, 300,000 դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն 2020 թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ լրացել է իր՝ դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 20-ին տրված՝ B,C կարգի վարորդական իրավունքի վկայականի գործողության տասնամյա ժամկետը: 2022 թվականին հեռախոսազրույց ունենալով Գ. Խ.-ի հետ և իմանալով տարբեր պաշտոնատար անձանց հետ ձևավորած վերջինիս կապերի մասին՝ Գ. Ա.-ն խնդրել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, պաշտոնատար անձանց 300.000 ՀՀ դրամ տալու միջոցով փոխանակել իր՝ 2010 թ. տրված վարորդական վկայականը վավերականության նոր ժամկետով վկայականի հետ: Գումարի մի մասն այդ պահին, իսկ մնացածը՝ հետագայում տալու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գ. Ա.-ն ՌԴ-ից բանկային փոխանցման միջոցով 30.06.2022 թ. մոր անվամբ ուղարկել է 72.500 ՀՀ դրամին համարժեք 10.000 ՌԴ ռուբլի, որից 70.000 ՀՀ դրամը Գ. Ա.-ի պահանջով վերջինիս մայրը տվել է Գ. Խ.-ին, որն էլ հափշտակել է այն: Արդյունքում, Գ. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: