Ռուսական աղբյուրները հայտնում են Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհի մասին, շուրջ 50 չվերթ է հետաձգվել

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ երեքշաբթի գիշերը դեպի Մոսկվա շարժվող երեք անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվայի, Կալուգայի և Տվերի մարզերում։ Նա Telegram ալիքում գրել է, որ Իստրինսկի շրջանում բեկորների անկման ժամանակ վնասվել է « կենցաղային օբյեկտ», զոհեր չկան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տվերի մարզի նահանգապետ Իգոր Ռուդենյան հստակեցրել է, որ Կոնակովո շրջանում, որտեղ խոցվել է անօդաչու թռչող սարքը, զոհեր չկան։ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Զավիդովոյում՝ սա Կոնակովոյի շրջանն է, որի մոտակայքում գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրերից մեկը։
Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ հինգ չվերթ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ,  հայտնել է Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Մոսկվայի օդանավակայանները հետաձգել են  շուրջ 50 չվերթ, ժամը 07:30-ից օդանավակայանները գործում են սովորական ռեժիմով։