Քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման` ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման։

«Դուք տեղյա՞կ եք, որ սա Երևան քաղաքի ընտրություններն են։ Իսկ Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշման վերաբերյալ խորհրդարանում բազմիցս խոսել ենք, այլ տեղերում խոսել ենք։ Հիմա Երևանի քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման, դա ընդդիմության օրակարգն է, որը կարծում եմ ճիշտ չէ հիմա քննարկել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը Շենգավիթ վարչական շրջանում մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին։

Դիտարկմանը, որ իրենց թեկնածու Տիգրան Ավինյանը երեկ քաղաքական ելույթ ունեցավ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մեր թեկնածուն կարող է խոսել այն բաների մասին, որոնք այդ պահին կգտնի ճիշտ։ Այո, կարող ենք քաղաքական ելույթներ ունենալ, բայց դա չի նշանակում, որ ես երկու օր առաջ հարցազրույց եմ տվել, հիմա նորից պետք է նույն հարցերին պատասխանեմ»։

«Թեկնածուների մեծ մասն իրենցից մարիոնետ են ներկայացնում, 14 մասնակից կա, հանած 1, 2, 3-ին, մնացած բոլորն աշխարհաքաղաքական վեկտոր են առաջ տանում, մեծ մասամբ, ցավոք սրտի, մարիոնետի կարգավիճակ ունեն։ Բայց վստահ եմ, որ երևանցիները և մեր քաղաքացիներն ամեն ինչ շատ լավ տարբերում են»,- հավելեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։