Հուսով եմ, որ սա մեր երկար սպասված անկախ արտաքին քաղաքականության ձևավորման սկիզբն է․ Ռուբեն Կարապետյան

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանը, կարծես թե, սկսում է «կենտրոնանալ» և բարձրաձայն հնչեցնել հայկական շահերն ու վարել ինքնուրույն քաղաքականություն: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի առաջին այցը եվրոպական մայրցամաք, այն էլ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, ազդարարեց հենց վերոհիշյալը: Առաջին անգամ ՀՀ անկախությունից
Ի վեր Արևմուտքի հետ մեր համագործակցության մեջ որակապես նոր մոտեցումներ հնչեցվեցին ու շեշտադրումներ արվեցին:
Մինչ թավշյա հեղափոխությունը Երևանի հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ ավելի շուտ «ուսուցիչ-աշակերտ» փոխհարաբերությունների էին նման, երբ կարգապահ վարքի համար ուսուցիչը տարբեր ձևով խրախուսում էր աշակերտին: Ուսուցչի պարտադրանքով «Ժողովրդավարական» բարեփոխումների ձևական իրականացումը Հայաստանի նախկին իշխանությունների համար Արևմուտքը սիրաշահելու լոկ միջոց էր՝ սուր քննդատությունից խուսափելու, ընտրությունների ժամանակ մեղմ դիրքորոշում ակնկալելու համար:
Ն.Փաշինյանը իր Բրյուսել այցի ընթացքում վերջ դրեց հարաբերությունների այդ արատավոր ձևաչափին: Օդանավակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը հստակեցրեց.
1.Հայաստանը Արևմուտքի աջակցության «հայցողի»՝ խնդրողի դերում այլևս հանդես չի գալու…
2.Հայաստանի համար ժողովրդավարությունը արտաքին կողմնորոշում չէ այլ`ժողովրդական պահանջ, սկզբունք և կենսակերպ: Այն որևէ սակարկման առարկա չէ…
2. Հայաստանը վճռական է իրականացնել բարեփոխումները անկախ Արևմուտքի ցանկությունից և օժանդակությունից… 
3.Հայաստանը այսուհետ դատելու է Արևմուտքի գործողությունները ոչ թե վերջինիս հայտարարությունների այլ՝ նրա վարած իրական քաղաքականության հիման վրա, որը պետք է լինի ծանրակշիռ ու էական, ի տարբերություն նախկինում՝ ձևական և անարդյունք օժանդակության…
Սա իմ սրտով էր: Հուսով եմ, որ սա մեր երկար սպասված ԱՆԿԱԽ արտաքին քաղաքականության ձևավորման սկիզբն է»: