Վերելակի խցիկի վրա 82-ամյա կնոջ մարմին է հայտնաբերվել. նոր մանրամասներ Արգիշտի փողոցի 11/3 շենքի միջադեպից

Լուրեր

15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
Բոլորը

«Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։ Նախնական տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ». ֆեյսբուքյան իր էջում այսպիսի բովանդակությամբ գրառում է արել «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Ըստ գրառման՝ այդ կնոջ որդին մեկ օր մորն է փնտրել, մինչև հայտնի է դարձել, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է:

«Եվ փաստորեն, վերելակը ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։ Այդ 82տ. կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։ Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։ Հ.Գ.2. ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում»,- գրել է Արմեն Ալավերդյանը:

Ոստիկանության լրատվության բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ օգոստոսի 11-ին ժամը 22:30-ին ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ Արգիշտի փողոցի 11/3 շենքի վերելակի վրա դիակ կա: «Մեկնած օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը նշված շենքի 3-4 հարկերի արանքում գտնվող չաշխատող վերալակի վրա հայտնաբերել են օգոստոսի 11-ից որպես անհայտ կորած որոնվող Ս. Հ.-ի դին, 1941թ ծնված: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ Factor TV-ին դեռ օգոստոսի 10-ին արձանագրել էր, որ Արգիշտի 11/3 հասցեում մուտքի միակ վերելակի անսարք լինելու հետևանքով մեկ այլ կին էլ փակված էր մնացել վերելակի ներսում: ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը դեպքի վայրում հայտնել էր, որ վերելակը գրեթե չորս տարի չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն և չունի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն:

 

Անի Թամրազյան