Եթե երեխա լիներ, մեծ հարց է՝ ողջ կմնա՞ր, թե՞ չէ․ ինչ է տեղի ունեցել երևանյան վերելակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Շենքի միակ «աշխատող» վերելակը 4 կամ 5-րդ հարկից ընկել է 1-ին հարկ, իսկ ներսում եղածս կինը վնասվածքներ է ստացել․ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի բովանդակությամբ գրառում էր արել «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Ահազանգի առնչությամբ Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հայտնեցին, որ վերելակը չի պոկվել և ընկել, այլ պարզապես քաղաքացու ինքնազգացողությունն է վատացել։ Վերելակի դուռը բացվել է տեղի ուժերով և ներսում գտնվող մեկ քաղաքացի, մինչև փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է։

Հակասական այս տեղեկություններից ո՞րն է ճիշտ․ հարցի պատասխանը պարզելու համար Factor TV-ի նկարահանող խումբը մեկնեց Երևանի Արգիշտի 11/3 հասցե, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Մեր տեսախցիկն արձանագրեց, որ մուտքի միակ վերելակն իսկապես անսարք վիճակում է։

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, որն այս շենքի բնակիչ է, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ վերելակում մնացած կինն իրենց շենքից չէ։ Նրա խոսքով՝ 14 հարկանի շենքն ունի երկու վերելակ, որոնցից մեկն արդեն մի քանի ամիս է՝ չի աշխատում, իսկ մյուսն աշխատում է խափանումներով։

Տուժած կնոջ հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն ասաց՝ տեխնիկական քննության ավարտից հետո միայն պարզ կլինի, թե որն է դեպքի պատճառը։

Մարտին Ասլանյանի խոսքով՝ վերելակը գրեթե չորս տարի չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն և չունի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն։

Ըստ բնակիչների՝ վերելակը միշտ էլ խնդիրներ է ստեղծել իրենց համար, դիմել են մասնագետին, սարքել են, բայց նույնը կրկնվել է։ Ասում են՝ միշտ վախով ու անհանգստությամբ են օգտվել վերելակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան