Հրդեհների հիմնական պատճառը մնում է մարդկային գործոնը, այն միայն հրշեջների գործը չէ․ Արսեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
Բոլորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է՝ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40- +42 աստիճանի

Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն․ հրդեհային անվտանգության խնդիրներ թեմայով այսօր հրավիրված ասուլիսում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ նշված օրերին սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ, մեծանում է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման տարածման վտանգը, և որ հրդեհների հիմնական պատճառը մնում է մարդկային գործոնը։

«Հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ։ Հրշեջ փրկարարները միշտ պատրաստ են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, բայց անտառն ամբողջությամբ և մշտապես անհնար է ուշադրության կենտրոնում պահել։ Ոչ մի վերահսկողություն և ոչ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե քաղաքացիները և կազմակերպությունները չգիտակցեն դրա կարևորությունը»,-նշեց Մկրտչյանը՝ ընթերցելով ԱԻՆ հորդորը՝ ուղղված բնակիչներին՝ խարույկներ չվառել բուսածածկ, չնախատեսված վայրերում, կրակը մարել հողով կամ ջրով և իրենց հեռանալուց առաջ համոզված լինել, որ կրակը մարվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։