Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը դարավոր բարեկամության ամուր հենքի վրա դրված հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյիի պաշտոնավարումը մեկնարկում է Հայաստանի և հայ ժողովրդի համար անվտանգային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման բարդ ժամանակաշրջանում: «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հստակ և հասցեական արձագանքները, որոնք հնչում են տարբեր մակարդակներով: Կարծում եմ՝ մեզ դժվար, սակայն արդյուանավետ աշխատանք է սպասվում: Համոզված եմ, որ մենք այս իրավիճակում արժանի լուծումներ ենք գտնելու, և ավելի շատ մտածելու ենք ստեղծագործական համագործակցության մասին»,- ասել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ողջույնի խոսքերի համար: «Հայաստանը և Ֆրանսիան բարեկամ երկրներ են, իսկ բարեկամ երկրները պետք է միմյանց ձեռք մեկնեն դժվարին պահերին: Ֆրանսիայի դիրքորոշումն այն մարտահրավերների առնչությամբ, որոնց առջև կանգնած է Հայաստանը հետևյալն է՝ իհարկե իրավունքի պաշտպանություն, հարգանք իրավունքի նկատմամբ, բնակչության պաշտպանություն, և, անշուշտ, խաղաղության անկեղծ որոնում: Այս ամենին ուղղված բոլոր ջանքերում Ֆրանսիան ներկա է»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական բազմաշերտ ու բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և առկա անվտանգային մարտահրավերներին ու վերջիններիս հաղթահարման ուղիներին:

Երկուստեք շեշտվել է, Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Դեսպան Դըկոտինյին ընդգծել է, որ Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունի հնարավոր ջանքերը գործադրել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները: