Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց, «Ալաշկերտը» պարտվեց

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» և լավագույն քառյակլը եզրափակած «Ալաշկերտն» առաջին հանդիպումներն անցկացրին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Vnews.am-ը տեղեկացնում է, որ Վադան Մինասյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում 1-1 հաշվով ավարտեց հունական «Արիսի» հետ տնային հանդիպումը: Գոլերը խփվեցին առաջին կեսում. 11-րդ րոպեին «Արարատ-Արմենիային» առաջ մղեց կոդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Էզան: 9 րոպե անց պատասխան գոլը խփեց հոնդուրասցի կիսապաշտպան Լուիս Պալման՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:

Այս զույգի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»:

«Ալաշկերտը» հյուրընկալեց հունգարական «Դեբրեցենին» ու պարտվեց նվազագույն հաշվով: 50-րդ րոպեին միակ գոլը խփեց Չեռնոգորիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ստեֆան Լոնչարը:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ:.

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2), իսկ «Ալաշկերտն» ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):

Կոֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ. առաջին հանդիպումներ

«Արարատ-Արմենիա» – «Արիս»՝ 1-1

Ուիլֆրիդ Էզա, 11 – Լուիս Պալմա, 20

«Ալաշկերտ» – «Դեբրեցեն»՝ 0-1

Ստեֆան Լոնչար, 50